00:00:00

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացման նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու համար. ՔԿ

15:22, 27 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացման նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Նաիրա Հարությունյանը։ Հարությունյանի խոսքով՝ գործով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է։ «Արթուր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268֊րդ հոդվածի 2֊րդ մասի 2֊րդ կետի հատկանիշներով: Այն է՝ առանց իրացման նպատակի, խոշոր չափի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար»,- նշեց նա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել մի քանի քաղաքացի, որոնցից մեկը Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյա, 50-ամյա Արթուր Հայրապետյանն է: Անձնական խաղարկության ժամանակ Արթուր Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական և 2.5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր