00:00:00

Սպանություն Հրազդանում. հարուցվել է քրեական գործ

19:51, 26 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 1953 թվականին ծնված Լևոն Չուլջյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել. վերջինիս ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Արդյունքում` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 66-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է շենքի մուտքում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքի մի քանի հարված է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր