00:00:00

Դատարանը որոշեց, որ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն այնուհետ առանձին են քննվելու

17:00, 26 նոյեմբեր 2019 Իրավական

Դատարանի որոշմամբ այսուհետ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն առանձին են քննվելու: Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
«Ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ և 313-դ հոդվածներով` դատարանը որոշում է վարույթից առանձնացնել Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործը»,-ասաց Մարտիրոսյանը: Նա հայտարարեց նաև առաջիկա դատական նիստերի օրերը: Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը կկայանա դեկտմբերի 3-ին, Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը`դեկտեմբերի 14-ին: Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր