00:00:00

Դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչները առարկեցին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությանը

14:54, 26 նոյեմբեր 2019 Իրավական

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին վիճաբանություն տեղի ունեցավ Յուրի Խաչատուրովի պաշտպանի ու դատախազների միջև: Դատավորը ստիպված եղավ ընդմիջել դատական նիստը, իսկ ընդմիջման ավարտից հետո վերադարձավ և հայտնեց, որ կողմերը նկատողություն են ստացել։ Աննա Դանիբեկյանը նշեց, որ նկատողության մասին գրությունները կուղարկվեն գլխավոր դատախազություն և փաստաբանների պալատ։ Ռ. Քոչարյանի պաշտպանների կողմից դատախազ Կարեն Բիշարյանին ներկայացված բացարկի միջնորդության հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Նա առարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտանների՝ դատախազ Բիշարյանին ներկայացված բացարկի միջնորդության դեմ՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս 2008 թվականից սկսած պետք է լիներ մեղադրյալի կարգավիճակում։ Փաստաբան Տիգրան Եգորյանը ևս առարկեց ներկայացված միջնորդությանը: Մեղադրող դատախազները ևս առաջկեցին: Պետրոս Պետրոսյանն ասաց, որ Կարեն Բիշարյանը ԱԺ-ում հայտարարություն է արել այն մասով, ինչն այդ պահին եղել է քրեական գործի նյութերում։ Ըստ դատախազի՝ հետագայում են իրենք ծանոթացել 0038 հրամանի բովանդակությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր