00:00:00

Առավոտյան պարանով ծառից կախված հայտնաբերված զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

13:41, 26 նոյեմբեր 2019 Իրավական

26.11.2019թ.` ժամը 9:00-ի սահմաններում Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված վիճակում: ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր