00:00:00

Կոստանյանի նկատմամբ հետախուզում կհայտարարվի՞

13:02, 26 նոյեմբեր 2019 Իրավական

2008-ի արյունալի իրադարձությունները քննող Հատուկ քննչական ծառայությունը երեկ որոշում կայացրեց մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել էր, որ Կոստանյանին քննչական ծառայություն ներկայանալու համար 48 ժամ ժամանակ են տրամադրել։ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի առաջին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին մեղադրանք առաջադրելու համար: Այդ մասին նրան ծանուցում է ուղարկվել», - ասել էր Օհանջանյանը: Կոստանյանն արդեն երկու ամիս է գտնվում է Մոսկվայում՝ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Ինքը՝ Կոստանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, թե ՀՔԾ հայտարարությունը իրեն համար սպասելի էր, բայց ժամկետները ողջամիտ չեն։ Կոստանյանն ըստ էության մոռանում է, որ ավելի վաղ խոստացել էր նոյեմբերի սկզբին վերադառնալ Հայաստան։ Նախկին գլխավոր դատախազի այս խոսքերը մեջբերել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը այս տարվա հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում։ «Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն», - այդ ժամանակ ասել էր Խաչատրյանը։ Փաստացի Գեւորգ Կոստանյանը կամ ստել է, կամ չի կատարում իր տրված խոստումը։ Միաժամանակ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո, եթե Կոստանյանը չներկայանա, ապա նրա նկատմամբ հնարավոր է հայտարարվի հետախուզում։ ՀՔԾ-ից այս տեղեկությունը հրաժարվեցին մեկնաբանել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր