00:00:00

Հրդեհ Բերդ քաղաքում. Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

12:21, 26 նոյեմբեր 2019 Իրավական

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 25-ին, ժամը 19:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Դավիթ Բեկի փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցի տներից մեկին կից փայտանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:34-ին, մարվել՝ 22:55-ին: Մասնակի այրվել են փայտանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ), վառելափայտ (մոտ 1 խմ) եւ կենցաղային իրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր