00:00:00

«Իրատես». Իշխանությունների սրտով է ՍԴ-ի համառումը. «Նիկոլն անպայման գնալու է նախագահական կառավարման»

13:12, 26 նոյեմբեր 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում եւ նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մեժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում: Օրենքի նախագիծը միջանկյալ քայլ է դրսին` Վենետիկի հանձնաժողովին, ցույց տալու, որ իրենք ամեն ինչ արեցին` դատական ընդհանուր համակարգը, ՍԴ-ն «հեղափոխականորեն» առողջացնելու համար եւ վերջին կետ մնացել է սահմանադրական փոփոխություններով հարցը լուծելու տարբերակը: Իսկ այդ փոփոխություններով (կամ նոր սահմանադրությամբ) ՍԴ-ն «նորոգելուն» զուգընթաց, հանրաքվեով իրենք կանցնեն նախագահական կառավարման: Ի դեպ. այդ մասին երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը դեռ մեկ տարի առաջ է զգուշացրել իր մտերիմներից մեկին` ասելով. «Նիկոլն անպայման գնալու է նախագահական կառավարման. հենց միայն այն պատճառով, որ ինքը գործ անող չի, ընդամենը պոպուլիստ-խոսող է։ Շատ արագ կգնա նախագահական կառավարման, կդառնա նախագահ` կխոսի-կխոսի, իսկ վարչապետն իր ենթակայությամբ իր փոխարեն գործ կանի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր