00:00:00

Թուրքիայի ՍԴ-ն հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը կարծիք հայտնելու իրավունքի խախտում է համարել

03:49, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռել է, որ հայկական ծագումով հայտնի քանդակագործ Մեհմեդ Ակսոյի կարծիքներ արտահայտելու ազատությունը խախտվել է։ Ակսոյը Հայաստանի հետ սահմանի մոտ՝ Կարսում տեղադրված «Մարդկայնության հուշարձանի» հեղինակն է։ Այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը քանդակն անվանել էր «այլանդակ» եւ «նողկալի»՝ կոչ անելով հանել այն եւ դրա տեղում այգի կառուցել, այն ապամոնտաժել էին։ Երկրի գերագույն դատարանը կարգադրել էր 20 000 լիրայի (3483 դոլար) փոխհատուցում վճարել քանդակագործին՝ նրա ստեղծագործությունը քանդելու համար, հայտնում է Ahval-ը։ Ակսոյը բողոք էր ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ հղում կատարելով կարծիք հայտնելու իր ազատության սահմանափակմանը։ Երկուշաբթի օրը դատարանը որոշել է, որ իշխանություններն անտեսել են կարծիքների արտահայտման ազատությանը վերաբերող սահմանադրական դրույթները։ Վճիռը կայացվել է թուրքաքան դատարանի 2015թ․ այն որոշման համապատասխան, որ Էրդողանը պետք է 4000 դոլար վճարի Ակսոյին՝ որպես փոխհատուցում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր