00:00:00

Իտալիայում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով փլուզվել է ուղեկամուրջի 30 մետրանոց հատվածը

03:36, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Իտալիայի Պյեմոնտ և Լիգուրիա շրջաններում տիրող ուժեղ ջրհեղեղի հետևանքով այսօր ընկել է Թուրին-Սավոնա ավտոմայրուղու մաս կազմող ուղեկամուրջի 30 մետր երկարությամբ հատվածը: Կատարվածի հետևանքով տուժածներ չկան:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով իտալական աղբյուրին, Ալեսանդրիա և Սավոնա քաղաքների միջև սողանքների պատճառով դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: Հանգստյան օրերին Իտալիայի մի շարք քաղաքներում սկսել են սաստկանալ ջրհեղեղները, որոնք առաջացել են հորդառատ անձրևների պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր