00:00:00

ԵՄ իրավապահ մարմինները հարված են հասցրել ԻՊ տեղեկատվական գործակալություններին

03:23, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Եվրապոլը հայտարարել է, որ լուրջ հարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատվական գործակալություններին, հաղորդում է AP-ը: Եվրապոլի, Եվրաարդարադատության, Բելգիայի եւ Իսպանիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ քառօրյա օպերացիայի ընթացքում հազարավոր իրեր են հայտնաբերել, ներառյալ՝ հաշիվներ եւ տեղեկատվություն՝ կապված Amaq գործակալության հետ, որը տարածում եւ քարոզում է ԻՊ նորությունները: Եվրապոլի փորձագետները սահմանել են ԻՊ քարոզչության ավելի քան 26000 տարր, դրանք արգելափակելու համար փոխանցել օնլայն ծառայությունների 9 մատակարարների, այդ թվում՝ Google-ին եւ Telegram-ին: Նշելով օնլայն գործողությունների կարեւորությունը՝ Բելգիայի դատախազ Պատրիկ Ուիլլոքսը հայտարարել է, որ ԻՊ քարոզչությունը կարող է ուղիղ կապ ունենալ եվրոպացի քաղաքացիների կամ արտասահմանցի ահաբեկիչ գրոհայինների ծայրահեղականացման հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր