00:00:00

ԱՄՆ առաջին տիկինը պատրաստվում է Սուրբ ծննդի տոներին

03:10, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը բացել է տոնական սեզոնը՝ Սպիտակ տանն ընդունելով պաշտոնական սուրբծննդյան տոնածառը, հայտնում է AP-ը։ Ձիակառքը ծառը հասցրել է Սպիտակ տան մուտքի մոտ այն ժամանակ, երբ զինվորական նվագախումբը կատարում էր սուրբծննդյան երաժշտություն։ Առաջին տիկինը պտտվել է կառքի շուրջը, նայել տոնածառը, որը Սպիտակ տան Երկնագույն սենյակում տոնական գլխավոր զարդարանքը կլինի։ Յոթ մետր բարձրությամբ տոնածառը առաքել է Փենսիլվանիա նահանգի Փիթման քաղաքի Մահանտոնգո հարթավայրում գտնվող ընկերությունը, որի սեփականատեր Լարի Սնայդերը հաղթել է Սուրբծննդյան տոնածառների ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա մրցույթում։ Սպիտակ տան պաշտոնյաները ծառն ընտրել են մի քանի շաբաթ առաջ, երբ այցելել էին Սնայդերի ֆերմա։ Սկսած 1966 թվականից Սուրբծննդյան տոնածառների ազգային ասոցիացիան անցկացնում է մրցույթ, որի հաղթողը տոնածառ է առաքում նախագահական պալատ, եւ այն դառնում է տոնի գլխավոր զարդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր