00:00:00

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Խաչատուր Հարությունյանի ծննդյան օրն է

22:42, 25 նոյեմբեր 2019

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Խաչատուր Հարությունյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան: Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Խաչատուր Հարությունյանի ծննդյան օրն է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Խաչատուր Հարությունյանը ծնվել է 1996 թվականին, Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում։ 2003-2014 թթ. սովորել է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում։ 2014 թ․ ընդունվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում բաժին: 2015 թ. հունվարի 28-ին զորակոչվել է Պաշտպանության բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես գնդացրորդ։ Զոհվել է 2016 թ․ մայիսի 17-ին՝ մարտական դիրքում ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի արձակած դիպուկահար գնդակից։ Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր