00:00:00

ԱՊԼ ԱԳՆ ղեկավարները դատապարտել են իսրայելական բնակավայրերի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը

02:45, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները դատապարտել են ԱՄՆ վարչակազմի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնն այլեւս միջազգային իրավունքի խախտում չի համարումիսրայելական բնակավայրերը, հաղորդում է AP-ը: ԱՊԼ գլխավոր քարտուղար Աբուլ Գեյթը հայտարարել է, որ որոշումն անարդարացի է եւ անհիմն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կորցրել է Իսրայելի եւ պաղեստինցների միջեւ չեզոք արբիտրի իր դերը: Հրապարակավ հայտարարելով պաղեստինցիներին աջակցելու մասին՝ որոշ արաբական պետություններ, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, աննկատ սկսել են սերտ կապեր հաստատել Իսրայելի հետ՝ Իրանի հետ մրցակցության ֆոնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր