00:00:00

Լիբանանցի գործարարը 600 հազար եվրոյով գնել է Հիտլերի իրերը

02:11, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Մյունխենի աճուրդում լիբանանցի գործարարը 600 հազար եվրոյով գնել է Ադոլֆ Հիտլերին պատկանող իրերը, հաղորդում է DW-ը: Տեղեկությունը հաստատել է Herman Historica աճուրդի տունը: Շվեյցարիայում բնակվող գործարար Աբդալլահ Շատիլան հայտնել է, որ մտադիր է գնված իրերը վերավաճառել Իսրայելին: Մինչ աճուրդի սկիզբը նա այդ մասին հայտնել է իսրայելական Կերեն-հա-Յեսոդ կազմակերպությանը: Նրա խոսքով՝ ինքն ընդհանուր առմամբ 10 իր է գնել, այդ թվում՝ լայնեզր գլխարկ, Mein Kampf գրքեր, ծխախոտի տուփ, նամակներ եւ տպագրամեքենա: Շատիլան նաեւ հայտնել է, որ սկզբում մտադիր էր այրել այդ իրերը, սակայն հետո մտածել է դրանց կարեւորության մասին՝ հանուն Հիտլերի գոյության մասին ապագա սերունդների համար հիշողության պահպանման: Կերեն-հա-Յեսոդի ներկայացուցիչը հաստատել է, որ կազմակերպությունն այդ իրերը կընդունի եւ կորոշի, թե ում կփոխանցի այդ իրերը: Նացիստական ռեժիմի ներկայացուցիչների իրերի վաճառքը, որը տեղի է ունեցել անցած շաբաթ Գերմանիայում, քննադատության է արժանացել հրեական կազմակերպությունների կողմից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր