00:00:00

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համաշխարհային առաջնորդներին միջուկային զենքից հրաժարվելու կոչ է արել

01:22, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ատոմային ռումբից տուժած Հերոսիմա եւ Նագասակի քաղաքներ իր այցից մեկ օր անց համաշխարհային առաջնորդներին կոչ է արել երաշխավորել, որ միջուկային զենքն այլեւս երբեք չի օգտագործվի, հայտնում է Reuters-ը։ Միջուկային ապառազմականացումը Ճապոնիա Հռոմի պապի այցի կարեւոր թեման է դարձել։ «Ես կոչ եմ անում բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառել, որպեսզի Հերոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները երբեք չկրկնվեն մարդկության պատմության մեջ»,- Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պոնտիֆիկը ։ Աբեն ասել է, որ Ճապոնիան հավատարիմ է առանց միջուկայի զենքի խաղաղության գաղափարին։ Միջուկային ապառազմականացումը եղել է նաեւ Պապի եւ կայսր Նարուխիտոյի հանդիպման թեման։ Ֆրանցիսկոսը պատմել է իր մանկական հիշողությունների մասին, թե ինչպես էին իր ծնողները լալիս՝ լսելով Հերոսիմայի եւ Նագասակիի վրա հարձակման  մասին, եւ որ դա իր վրա անջնջելի տպավորություն է թողել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր