00:00:00

Թուրքիան կփորձարկի ռուսական Ս-400-երը՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին

00:00, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները թռիչքներ կիրականացնեն Անկարայում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը փորձարկելու համար՝ չնայած Վաշինգտոնի ճնշումներին եւ այդ համակարգերից հրաժարվելու կոչերին, հաղորդում է Reuters-ը: Համակարգերի գնումից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել են: Վաշինգտոնը պնդում է, որ С-400-երն անհամատեղելի են ամերիկյան F-35 կործանիչների հետ: Անկարայի նահանգապետի վարչակազմը հայտնել է, որ թուրքական F-16-ն ու այլ ինքնաթիռներ թռիչքներ կիրականացնեն Անկարայում: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ թռիչքները կիրականացվեն Ս-400 ռաիդոլոկացիոն համակարգերի փորձարկման համար: Մատակարարումները սկսվել են հուլիսին: Բրոքերները հայտնել են, որ այդ նորությունները բացասական ազդեցություն են ունեցել լիրայի վրա, որը էժանացել է՝ հասնելով 5,7380 դոլարի: Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը կարեւոր դեր է ունեցել անցած տարի գրեթե 30%-ով լիրայի փոխարժեքի անկման հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր