00:00:00

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մեքենայի հեռարձակների գողությունը

19:50, 25 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  խոշոր չափերով առերեւույթ գողության դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին Նախնական տվյալներով` 2019թ. սեպտեմբերի 7-ին, ՀՀ  ոստիկանության Կենտրոնական բաժնում Երեւանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ  նույն օրը` ժամը 04:58-ի սահմաններում, անհայտ անձինք գաղտնի հափշտակել են  Երեւան քաղաքի Զաքյան փողոցում կայանված իր մեքենայի զույգ հեռարձակները` պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ՝  ՀՀ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ   վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երեւում են առերեւույթ հանցագործություն կատարած անձինք: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքը կատարած անձանց  հայտնաբերելու ուղղությամբ: Նշված անձանց  Քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին: https://www.youtube.com/watch?time_continue=4&v=SEFpbeFbFPo&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր