00:00:00

«Մարտի 1»-ի գործով դատավորի գործունեությանը խոչընդոտելու մեջ մեղադրվող Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մուրթաֆյանը կշարունակեն մնալ կալանքի տակ

19:15, 25 նոյեմբեր 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի միջադեպի գործով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի խափանման միջոց կալանքը մեկ ամսով երկարաձգվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Վահե Եփրիկյանը:
«Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունները, իսկ մեր միջնորդությունը մերժել: Մեկ ասել էինք, որ նրանց կալանավորելու որոշումը հիմնավոր չէ, բայց եթե դատարանը հիմնավոր կհամարի, գոնե գրավ պետք է կիրառվի»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը, դիմելով «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել էր՝ Դանիբեկյանը կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», որն էլ նկարահանել էր Սարգիս Օհանջանյանը: Սեպտեմբերի 27-ին Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից, և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ: Սեպտեմբերի 29-ին դատարանը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել: Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր