00:00:00

ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն հետաքրքրված է Երեւանում գրասենյակ ունենալու հարցում

18:21, 25 նոյեմբեր 2019 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն (FBI) հետաքրքրված է Երեւանում գրասենյակ ունենալու հարցում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, դեռեւս օգոստոսին Երեւան էր ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալը՝ ազգությամբ հայ է, Կալիֆոռնիայից։ Նա Երեւանում գտնվել է մոտ երեք ամիս եւ ԱՄՆ վերադարձել միայն օրեր առաջ։ Մեր տեղեկություններով՝ անցած երեք ամիսներին ՀԴԲ-ի ներկայացուցիչը հանդիպումներ ունեցել Հայաստանի իրավապահ մարմիններում, հաստատել կոնտակտներ։ ՀԴԲ-ն տարածաշրջանում ունի ներկայացուցչություն, որի գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, սակայն չի բացառվում Երեւանում առանձին գրասենյակ ունենալու տարբերակը՝ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար եւ գործակալն այստեղ ստեղծել է համագործակցության մեխանիզմներ, որոնք կարող են օգտակար լինել նոր գրասենյակի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր