00:00:00

Դրական եզրակացություն է տրվել երրորդ կողմի հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի վերաբերյալ նախագծին

17:08, 25 նոյեմբեր 2019

Այսօր ԱԺ-ի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Անդրադառնալով օրենքի նախագծին՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ որ բուն պայմանագիրը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն ելնելով իր շահերից՝ իրավունք ունի կնքելու համաձայնագրեր տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ։ Ըստ Շավարշ Քոչարյանի՝ այս պայմանագիրը և ընդհանրապես ինտեգրացիոն պայմանագրերը տալիս են առավելություններ անդամ պետություններին, իսկ ԵԱՏՄ-ի դեպքում ընդհանուր մաքսատուրքերը և հարկերը հավաքվում են մեկ տեղ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր մասնաբաժինը։ «Այս տեսակետից ցանկացած պետության առևտրի զարգացումը նպաստում է մյուս երկրների առևտրի զարգացմանը, ինչը ձեռնտու է անդամ պետություններին, որպեսզի աշխուժանա այդ տարածքի առևտուրը։ Օրինակ՝ հարևան Իրանի դեպքում Հայաստանն էր նախաձեռնել այդ գործընթացը, այդ ամբողջ գործընթացում մենք լուրջ ներդրում ունեցանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր