00:00:00

Ռուստամ Բադասյանը Լիտվայի արդարադատության նախարարին ներկայացրել է դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտը

14:50, 25 նոյեմբեր 2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչուսի գլխավորած պատվիրակությանը: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստան կատարած այցի համար եւ նշել, որ Հայաստանը ներկայում գտնվում է այնպիսի լայնածավալ բարեփոխումների փուլում, որը Եվրոպական միության կողմից որակվել է՝ հավակնոտ: Լիտվայի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր երկրի անունից Հայաստանի ընդգրկուն բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես, անդրադառնալով հակակոռուպցիոն նոր մարմինների ստեղծմանը, դրանց գործառույթներին, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխմանը, դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտի ներդրմանը, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձմանը, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը եւ այլն: Կողմերը քննարկել են նաեւ մի շարք ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր