00:00:00

Ռ. Քոչարյանի աջակից Ս. Օհանջանյանի խափանման միջոցը չփոխվեց, նա կմնա կալանքի տակ

14:34, 25 նոյեմբեր 2019 Իրավական

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց Օհանջանյանի կալանքը մեկ ամսով երկարաձգել: Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել էր գրավի դիմաց ազատ արձակել Սարգիս Օհանջանյանին, որը սակայն դատարանի կողմից մերժվեց։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր