00:00:00

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

13:57, 25 նոյեմբեր 2019 Իրավական

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը, ևս երկու ամիս կմնա կալանավորված: Դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը և կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Վերջինիս փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Սա սպասելի էր, գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս գործով դատական իշխանության նկատմամբ: Չկան Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքերը՝ խոչընդոտելու ռիսկը, քննությունից խուսափելը»,-նշեց փաստաբան Ամրամ Մակինյանը: Նա ասաց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Որոշումը, նրա խոսքով, անպայման բողոքարկելու են։ Կարեն Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր