00:00:00

«Վանեցյանի հայտարարություններն տարակուսանք են առաջացնում». Լիլիթ Մակունց

13:31, 25 նոյեմբեր 2019

Այսօր Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Սորոսի գրասենյակը ՀՀ-ում վտանգներ է պարունակում: Մակունցը նշեց, թե Վանեցյանի հայտարարություններն իրմոտ տարակուսանք են առաջացնում, ուստի ենթադրում է, որ դրա պարզաբանումը ԱԱԾ նախկին տնօրենը կտա: «Այն մեկնաբանությունները, որոնք արվում են «Բաց հասարակության» հիմնադրամի վերաբերյալ, արվում էին դեռ վաղուց, այն ժամանակ, երբ պարոն Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր: Գրեթե ամեն օր էին արվում այդ հայտարարությունները, և ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը որևէ կերպ ազգային անվտանգությանն առնչվող հարց լիներ, վստահ եմ, որ պարոն Վանեցյանը կձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը: Եթե պարոն Վանեցյանն այդ գործողությանը չի դիմել, պետք է վստահ լինենք, որ վտանգ չի տեսել»,-նշեց Լիլիթ Մակունցը: Նա ասաց նաև, որ Արթուր Վանեցյանի հայտարարություններն իսկապես անսպասելի էին, եւ հույս հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը կպատասխանի լրագրողներին եւ հասարակությանը հուզող բոլոր հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր