00:00:00

ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը ժամանել է փաստաբանական գրասենյակ, որտեղ ԱԱԾ աշխատակիցը փորձում է առգրավել համակարգիչը

12:58, 25 նոյեմբեր 2019

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է փաստաբանական այն գրասենյակ, որտեղ գտնվում է քննիչը՝ քրեական գործի շրջանակում փաստաբանի համակարգիչը առգրավելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանն այս պահին ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբանը NWES.am-ին հայտնել էր, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում է գտնվում նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր