00:00:00

Սերժ Սարգսյանը փակագծեր է բացելու․ մեծ փոթորիկ՝ իշխանությունների ներսում

12:17, 25 նոյեմբեր 2019

Խորվաթիայում ԵԺԿ համագումարին` դեռեւս նոյեմբերի 20-ին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Անցած տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»: Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ-ում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մեծ փոթորիկ է առաջացրել հայրենի իշխանությունների ներսում: Բանն այն է, որ իշխանությունները չէին պատկերացնում, որ Ս. Սարգսյանն այսքան արագ նորից կհայտնվի քաղաքական դաշտում, ավելին` հայտարարությամբ հանդես կգա միջազգային ամբիոնից: «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը: Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Armlur.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր