00:00:00

Երկու ամսում Հայաստանում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք. Փաշինյան

10:13, 25 նոյեմբեր 2019

Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այս մասին Facebook-ի իրբ էջում հրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը: «Մաքրենք Հայաստանը աղբից»,-հավելել է նա եւ տեսանյութ հրապարակել: Տեսանյութում նշվում է, որ հնամաշ մետաղի ջարդոնի վերջին հանգրվանը Չարենցավանի պողպատի ձուլարանն է: Լքված մեքենաներն այնքան շատ են, որ միայն Նոր Երզնկային մեկ օրվա ընթացքում արդեն 11 թափք են հավաքել, դեռ այդքան էլ կհավաքեն: Մետաղի ջարոդնի վերամշակմամբ զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչ Կամո Հարությունյանը նշել է, որ ճանապարհներին անտեր գցած եռն, բայց երբ ուզում են հավաքել, տերը հայտնվում է եւ ասում, որ դա իրենն է: Այստեղ կա նաեւ օրենսդրական խնդիր՝ հաշվի առնելով, որ այդ ջարդոնի տերերը իրականում գույքահարկ չեն վճարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր