00:00:00

Սյունիքում Mercedes-ը մխրճվել է երկաթե էլեկտրասյան մեջ. վարորդի դին դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

09:22, 25 նոյեմբեր 2019 Պատահարներ

Սյունիքի մարզում, նոյեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 31 SL 846 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել դեռեւս չտեղադրված բարձավոլտ երկաթյա էլեկտրասյան մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով, մահացածը Տեղ գյուղի բնակիչ էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր