00:00:00

Միլիարդատեր Բլումբերգը խոստացել է հրաժարվել նախագահական աշխատավարձից եւ նվիրատվություններից

21:47, 24 նոյեմբեր 2019 Աշխարհ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Մայքլ Բլումբերգը, խոստացել է 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում հրաժարվել նվիրատվություններին, իսկ հաղթանակի դեպքում՝ նախագահական աշխատավարձին, հաղորդում է Associated Press-ը: «Նա երբեք չի ընդունել քաղաքական նվիրատվություններ: Եւ չի պատրաստվում ընդունել: Նրան անհնար է կաշառել»,-գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է միլիարդատիրոջ խորհրդական Հովարդ Վուլֆսոնը: Բլումբերգն առաջադրել է իր թեկնածությունը 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Վերջերս նա ձեւավորել է իր նախագահական արշավի կոմիտեն Դաշնային ընտրական հանձնաժողովի հետ: Բլումբերգի թիմը պատվիրել է հեռուստատեսային քաղաքական գովազդ  ավելի քան 30 մլն դոլար արժողությամբ, որը կցուցադրվի արդեն կիրակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր