00:00:00

Տաթեւիկ Ռեւազյանը մի քանի օրը մեկ թռնում է Բրյուսել

17:33, 24 նոյեմբեր 2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մի քանի օրը մեկ ուղեւորվում է Բրյուսել: 2019 թվականի նոյեմբերի 19-21-ը բա Բելգիայի Թագավորությունում (Բրյուսել) մասնակցել է Եվրահանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի նիստին: Այս գործուղումից մի քանի օր անց՝ նոյեմբերի 25-ին Տաթեւիկ Ռեւազյանը կրկին մեկնելու է Բրյուսել: Նա մինչեւ 29-ը մասնակցելու է Եվրոպայի թռիչքային անվտանգության գործակալության քաղաքացիական ավիացիայի ոլորտում Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներին աջակցության ծրագրի համակարգող կոմիտեի նիստին և Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության ժամանակավոր խորհրդի և մշտական հանձնաժողովի հերթական նիստերին: Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից:
Նույն աղբյուրի փոխանցմամաբ՝ Տաթեւիկ Ռեւազյանի ճանապարհածախսի, գիշերակացի եւ օրապահիկի համար վճարվելու է պետական բյուջեից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր