00:00:00

Մոսկվա-Անապա չվերթի երկրորդ օդաչուն մահացել է արտակարգ վայրէջքից հետո

15:14, 24 նոյեմբեր 2019 Պատահարներ

Մոսկվայից Անապա ուղեւորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում երկրորդ օդաչուի ինքնազգացողության վատթարացման հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարցերով հարավային քննչական վարչության ներկայացուցչին:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ վայրէջքից հետո օդաչուին անմիջապես մոտեցել են բժիշկները, սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Փաստի առիթով անցկացվում է նախաքննություն: Ինչպես պարզաբանել է օդանավակայանի ներկայացուցիչը, այժմ ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր