00:00:00

ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը, որը Վերին Լարսում կանգնեցվել էր ուղևորների հարցաքննության պատճառով, շարժվել է դեպի Երևան

13:56, 24 նոյեմբեր 2019

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը մեկնարկել է երթը դեպի Երևան։ Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ ավտոբուսի ուղևորներից 3-ը ձերբակալվել էին արգելված բեռ տեղափոխելու պատճառով: «Սպուտնիկ-Վրաստան» գործակալության տեղեկություններով` ՀՀ քաղաքացիները փորձել են թմրանյութ` կոկաին և հաշիշ տեղափոխել: Նրանք ձերբակալվել են Կազբեկի անցակետում։ Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրել էին նաև, որ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ էին տարել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին։  
   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր