00:00:00

Ալավերդիում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

11:53, 24 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 23-ին, ժամը 20:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան 3 հասցեում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։18-ին, մարվել՝ 20։39-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր