00:00:00

Խոշոր ավտովթար Աշտարակում. զինկոմիսարիատի մոտ բախվել են Mercedes E-320-ն ու Mercedes ML-ը. վերջինս կողաշրջվել է

23:22, 23 նոյեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Դադումյան փողոցի վերջնամասում՝ Աշտարակի զինվորական կոմիսարիատի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 22-ամյա Արթուր Մալխասյանի վարած Mercedes E-320 մակնիշի 35 SA 449 համարանիշի և 27-ամյա Քնարիկ Ղազարյանի վարած Mercedes ML մակնիշի 17 RT 777 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes ML-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ջոկատը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր