00:00:00

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրի կապի նախարարի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը

22:07, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին դատապարտել է երկրի կապի եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը, հայտնում է Tasnim-ը: Շաբաթ հրապարակված իր հայտարարության մեջ Մուսավին դատապարտել է «ԱՄՆ ռեժիմի պատժամիջոցները» Ջահրոմիի դեմ՝ նրա դերակատարման համար, որը Վաշինգտոնը նկարագրել է որպես «լայն համացանցային գրաքննություն» բողոքի վերջին ալիքի ժամանակ, որն առաջացել էր վառելանյութի գների բարձրացման պատճառով: «Յուրաքանչյուրի համար պարզ է, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգը նշանակություն չի տալիս ժողովրդավարական սկզբունքներին եւ արժեքներին, թափանցիկությանն ու մարդու իրավունքներին, ներառյալ համացանցին ազատ հասանելիությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի գործողությունների ամփոփումը ցույց է տալիս, որ Twitter-ի նման խոշոր սոցցանցերի եւ հաղորդակցային ընկերությունների տնօրենների վրա ճնշում է գործադրվում քննադատների ձայնը ճնշելու համար: Նա հավելել է, որ նման քաղաքականությունը մերկացնում է Վաշինգտոնի «քաղաքական եւ գործիքակազմային» մոտեցումը ազատ համացանցի հասանելիությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր