00:00:00

Ալիևը կմասնակցի ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

21:55, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հույս ունի, որ այս տարվա դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի առաջին տիկին, այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, ՌԴ նախագահը մասնավորապես ասել է․ «Ամենալավ մաղթանքներս փոխանցեցեք Ադրբեջանի նախագահին։ Հույս ունեմ, որ կհանդիպենք դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում»։ Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 20-ին Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունենալու ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ինչի մասին հայտարարել էր Վլադիմիր Պուտինն այս տարվա հոկտեմբերին՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ՝ այդ կառույցի անդամ պետություններին ղեկավարներին հրավիրելով ԵԱՏՄ ոչպաշտոնական գագաթնաժողովին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր