00:00:00

«Լիդիանը» դատի է տվել Նազելի Վարդանյանին, դատաքննություն է սկսվում՝ առանց նրան ծանուցելու. ՀԿ

17:15, 23 նոյեմբեր 2019

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի եւ պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին հայտնում է «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։ Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև Նազելի Վարդանյանի գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է ապացուցման բեռ, թե ընկերությունն ունի՞ արդյոք գործարար և բարի hամբավ: Տիկին Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետևյալ հայտարարության համար. «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ... ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձև ա, ուրիշ տարբերակ չկա...» Ընկերությունը ցանկանում է, որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը: Նախադասությունը չունի կետադրական նշաններ «Դատալեքսում» մուտքագրված հայցի բովանդակության մեջ: Զարմանալին այն է, որ գործը հետ է վերադարձվել, հետո կրկին ներկայացվել է դատարան: Սեպտեմբերի 25-ին եղել է առաջին նախնական դատական նիստը, իսկ հետո նշանակվել է դեկտեմբերի 2-ին ժամը 12։00-ին միանգամից դատաքննություն, սակայն տիկին Նազելի Վարդանյանը չի ծանուցվել այս գործի վերաբերյալ, առանց իրեն ծանուցելու անցել են միանգամից դատաքննության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր