00:00:00

Հրդեհ Բարեկամավան գյուղում. այրվել է անասնագոմ

16:38, 23 նոյեմբեր 2019 Պատահարներ

«911» ծառայություն նոյեմբերի 23-ին, ժամը 06:03-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է անասնագոմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին: Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝  մոտ 50 քմ: Սատկել է մեկ ավանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր