00:00:00

Ստոկհոլմը ռուսական նավին մեղադրել է Շվեդիայի տարածքային ջրերը հատելու մեջ

19:11, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ռուսական նավը մտել է Շվեդիայի ծովային տարածքային ջրեր՝ դրա համար համապատասխան դիվանագիտական թույլտվություն չունենալով, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Շվեդիայի ԶՈՒ կայքը: Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ «ռուսական պետությանը պատկանող նավը շվեդական տարածքը հատել է Գյոթեբորգից արեւմուտք»: Քանի որ նավը չուներ «վավերական թույլտվություն, զինված ուժերը դա գնահատում են որպես հասանելիության կարգի խախտում»: Ըստ գործողության կանոնների՝ արտասահմանյան նավերի, օդանավերի կամ ռազմական տեոխնիկայի կողմից շվեդական տարածքի հասանելիության կարգի խախտումների դեպքում զինվորականները տեղի ունեցածի մասին զեկուցում են Շվեդիայի կառավարությանը: Ռուսական նավի տեսակը կամ որեւիցե այլ բնութագրեր չեն հրապարակվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր