00:00:00

Հաստատ բիզնեսով չեմ զբաղվելու, բայց և պարապ էլ չեմ մնալու․ Արթուր Վանեցյան

14:28, 23 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 21-ին Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Ըստ նրա, թեման Հայաստանի ֆուտբոլի շուրջ վերջին իրադարձություններն էին։ Վանեցյանը հիշեցրել էր, որ Հայաստանի հավաքականը 1։9 հաշվով պարտություն էր կրել Իտալիայի հավաքականից. - «Քննարկման արդյունքում ես՝ որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, առաջարկեցի և հայտարարեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը։ Գործկումում ունեցանք երկար քննարկում», - ասել էր Վանեցյանը։ Միաժամանակ հրաժարական են ներկայացրել նաեւ ՀՖՖ գործադիր մարմնի անդամները, որոնք հիմնականում իշխանական թեւի ներկայացուցիչներ են։ Irakanum.am-ը Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե՞ առաջիկայում ինչով է զբաղվելու։ Ի պատասխան ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահը պատասխանեց․ «Հաստատ բիզնեսով չեմ զբաղվելու, բայց եւ պարապ էլ չեմ մնալու»։ Այլ հարցերի վերաբերյալ Վանեցյանը մեկնաբանություն չտվեց, նշելով, որ արդեն հայտարարել է՝ կգա ժամանակը եւ կխոսի։ Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր