00:00:00

Այս տարի մինչեւ հոկտեմբերի 1-ը ՃՏՊ–ների հետեւանքով 253 զոհ ունենք. Սերգեյ Ղահրամանյան

14:14, 23 նոյեմբեր 2019 Իրավական

Վերջին տարիներին Երեւանում որեւէ նոր փողոց, բացառությամբ Մոնթե Մելքոնյանի, չի կառուցվել, այնինչ մոտ 400 հազար տրանսպորտային միջոց կա մայրաքաղաքում: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը: «Մոնթե Մելքոնյան պողոտան ճիշտ է՝ կարեւոր նշանակություն ունի, բայց քանի որ կիսատ է, փաստացի իր նշանակությունը ամբողջությամբ չի կիրառվում եւ իր արդյունավետությունը ցածր է»,-ասաց նա: Ղահրամանյանն անհանգստություն հայտնեց, որ օր օրի մեքենաների թիվը մայրաքաղաքում ավելանում է եւ դրա արդյունքում է ստեղծվել երթեւեկության  նման վատ վիճակ: «2008 թվականից հետո մեքենաների թվի ավելանալուն զուգահեռ զոհերի թիվը պակասել է մի շարք միջոցներ կիրառելուց հետո: Ի՞նչ պատահեց, որ վերջին 2 տարիներին մեքենաների թիվն ավելացավ եւ զոհերի թիվը նույնպես ավելացավ: Մի շարք գործոններ կան` նախորդ տարվա դեպքերից հետո մարդկանց մոտ ենթագիտակցական փոփոխություններն են, մի մասն անուշադրության, նաեւ Կառավարության կողմից այս ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն չդարձնելու հետեւանքն է»,- ասաց նա: Ղահրամանյանի խոսքով` այսօր մենք ունենք ցավալի վիճակագրություն. «Միակ դրական բանը, որ կարող եմ ասել` Երեւանում զոհերի թիվը պակասել է վերջին ամիսներին, դա մեքենաների թվի ավելանալու պատճառով է, քանի որ օրինակ՝ Երեւանի կենտրոնում 30 կմ/ժ-ից ավելի չի լինում վարել մեքենան: Իսկ մարզերում եւ մայրաքաղաքի ծայրամասերում արագությունը բարձրացնում են եւ վթարներ են տեղի ունենում, ինչպես որ օրեր առաջ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցավ: Նա նաեւ վիճակագրական մի քանի տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված ունենք 253 զոհ, որը նախորդ տարվա հետ համեմատած արդեն 11-ով ավելի է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր