00:00:00

«Ալրաղացի Լյովիկին» չեն արտահանձնի․ նա ՌԴ քաղաքացի՞ է

13:47, 23 նոյեմբեր 2019 Իրավական

Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում ձերբակալված Հանրապետական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին, «Ալրաղացի Լյովիկին» Հայաստան արտահանձնելու նպատակով Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք հնարավոր է՝ մինչև օրվա վերջ ուղարկվեն Ռուսաստանի իրավապահներին: Երեկ այս մասին հայտնել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով հայ իրավապահներին ռուսական կողմը չի հանձնելու Լեւոն Սարգսյանին։ Կան տեղեկություններ, որ Սարգսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, որը ձեռք է բերել դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Մենք փորձեցինք այս տեղեկությունների հիման վրա մեկնաբանություն ստանալ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր։ Նշենք, որ Հանրապետականի նախկին պատգամավորը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակություն կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան արդեն իսկ մերժել է Հայաստանին արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ պնդելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է: Մերժվել է նաև ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնումը, այս անգամ էլ Ռուսաստանը հղում է արել «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիային: Չի արտահանձնվել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ով հայտնաբերվել էր Պրահայում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր