00:00:00

Սևանա լիճ մանրաձուկ են բաց թողել. նախարար

13:39, 23 նոյեմբեր 2019

Սեւանա լիճ է բաց թողնվել իշխանի 2 ենթատեսակի մանրաձուկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նախարարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ: Բացթողումները կշարունակվեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր