00:00:00

Թիվ 156 դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարել էր 12–ամյա մի աշակերտ

12:50, 23 նոյեմբեր 2019 Իրավական

Երեւանի թիվ 156 դպրոցում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարել էր նույն դպրոցի 12–ամյա մի աշակերտ։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։ Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր