00:00:00

Amazon-ը վիճարկել է Microsoft-ի հետ Պենտագոնի՝ 10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի կնքումը

15:31, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Amazon ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան, որը վիճարկում է Microsoft-ի հետ տվյալների պահպանման «ամպային» ենթակառուցվածքի ստեղծման համար 10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր կնքելու Պենտագոնի որոշումը, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթուղթը:
Հաղորդվում է, որ հայցը ներկայացվել է ուրբաթ: Փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվում գաղտնի տվյալների պաշտպանության նպատակով։ Microsoft ընկերությունը 10 մլրդ դոլարի ռազմական պայմանագիր է ստացել` տվյալների պահպանման «ամպային» ենթակառուցվածքի ստեղծման համար: Ընդ որում՝ Amazon-ը համարվում էր պայմանագրի կնքման ամենահավանական թեկնածուներից մեկը, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերջին պահին մտափոխվել է՝ որոշելով կրկին վերանայել գործարքը: Դա տեղի է ունեցել Amazon-ի և նրա հիմնադիր Ջեֆ Բեզոսի հասցեին նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած քննադատության ֆոնին: Թրամփին, իր հերթին, մշտապես քննադատում է Բեզոսին պատկանող The Washington Post թերթը։ Բացի Amazon-ից, պայմանագրին հավակնում էին IBM և Oracle ընկերությունները, սակայն նրանք դուրս էին եկել ավելի վաղ փուլերից: Google-ը մրցույթից դուրս էր եկել դեռևս 2018 թվականին՝ Պենտագոնի հետ աշխատանքի համար իր իսկ աշխատակիցների հնչեցրած քննադատության ֆոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր