«Հետաքննությունը կենտրոնանում է Անա Քրիստինա Սիկիերա Վալեի՝ նախագահ Բոլսոնարուի նախկին կնոջ ազգականների վրա, որոնք Ֆլավիուի փաստաթղթերում ներկայացվել են որպես խորհրդականներ նրա՝ 2003-ից մինչև 2018 թվականներին Ռիո դե Ժանեյրոյի Օրենսդիր ժողովի պատգամավոր եղած ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ:
Դատախազությունը մտադիր է հետաքննել նախկին պատգամավոր Ֆլավիու Բոլսոնարուի՝ ընկերներին և հարազատներին որպես խորհրդականներ վարձելու սխեման, որը, ըստ վարկածի, արվել է նրանց պաշտոնական եկամուտը յուրացնելու նպատակով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր գործը կապված չի լինի 2018 թվականի հուլիսին ֆինանսական գործունեության վերահսկողության խորհրդի (Coaf) հաշվետվության հիման վրա սկսված հետաքննության հետ, որը գրեթե 290 000 դոլար գումարի տեղաշարժ էր արձանագրել Ֆլավիու Բոլսոնարուի նախկին խորհրդականներից մեկի հաշվեհամարին: