00:00:00

Նոյեմբերի 23-ը Ջրաներկի միջազգային օրն է

14:22, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Նոյեմբերի 23-ին նշվում է Ջրաներկի միջազգային օրը (World Watercolor Day): Տոնի նախաձեռնողը մեքսիկացի նկարիչ Ալֆրեդո Գուատի Ռոխոն է (իսպ. Alfredo Guati Rojo, 1918-2003): Ջրանկարիչը, ով համոզված էր, որ ջրաներկով կարելի է փոխանցել աշխարհի գեղեցկությունը, 1991 թվականին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 23-ին ջրաներկի օր անցկացնել, գրում է «Calend»-ը: Հենց նրա ջանքերով 20-րդ դարի երկրորդ կեսին ծնվեց ջրաներկի հանդեպ հետաքրքրությունը: Ինքը՝ Ալֆրեդո Գուատի Ռոխոն, առաջինն էր, ով հիմնեց Մեքսիկայի ջրանկարիչների միությունը, ջրաներկի թանգարանը, ապա նպաստեց նման միությունների տարածմանն այլ երկրներում: Ջրաներկի պատմության մեջ նշանակալից իրադարձություն դարձավ Չինաստանում թղթի հայտնագործությունն ու այն նկարների համար որպես հիմք օգտագործելը: Եվրոպայում գեղանկարչության այդ տեխնիկան հայտնվել է ավելի ուշ՝ 17-րդ դարում: Ջրաներկի համար լավագույն թուղթ են վատմանը, բրիստոլյան ստվարաթուղթն ու տորշոնը: Ժամանակակից նկարիչները, որոնք աշխատում են այդ տեխնիկայով, օգտագործում են ոչ միայն դասական ջրաներկեր եւ վրձիններ, այլ նաեւ ջրաներկի մատիտներ, մոմի կտորներ նկարի առանձին հատվածները ընդգծելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր