00:00:00

«Ժողովուրդ». Դատախազները դարձյալ չեն լռում․ ի վերջո, ո՞րն է եղել վերարկուները պատվիրելու նպատակը

13:15, 23 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմած դատախազները տեղեկացրել են, որ իրենցից որեւէ մեկը երբեւէ դատախազների համար կարվող ձմեռային վերարկու չի հագել, բայց այսօր էլ Գլխավոր դատախազությունը շարունակում է ձմեռային վերարկուներ պատվիրել: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին Գլխավոր դատախազությունից պարզաբանել են, թե կառավարության որոշումով դատախազներին ձմեռային վերարկու եւ անձրեւանոց հատկացվում է 3 տարին մեկ անգամ, եւ 2017-ին ու 2018-ին դատախազներին վերարկուներ չեն հատկացրել: Դատախազության հանրային կապերի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են. «2019 թվականի համար մրցութային կարգով իրականացվել է այդ հագուստի ձեռքբերման գործընթաց»: Եւ, ահա, դատախազները դարձյալ չեն լռում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր