00:00:00

«Հրապարակ». «Հիմա ուզում եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենա՞ցը խմեմ». Փաշինյանին դուր չի եկել թամադայի խոսքը

13:04, 23 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 26-ին Վանաձորի օրվա առիթով հանրապետության երկրորդ քաղաք այցելած Նիկոլ Փաշինյանը, տոնական միջոցառումներից հետո, մի կտոր «հաց է կիսել» Լոռվա եւ Երեւանից մեկնած պաշտոնյաների հետ։ Մեր աղբյուրը պատմեց, որ խնջույքին բավականին մեծ թվով մարդիկ են մասնակցել։ Սեղանի թամադան որոշել է հանուն սիրո եւ համերաշխության մի կենաց ասել։ Եվ կոչ է արել՝ եկեք խմենք մեր բոլոր նախկին նախագահների ու վարչապետերի կենացը, ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղից արձագանքել է․ «Հիմա ուզում եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենա՞ցը խմեմ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր